Փետրվարի 11-ին «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում ինքնասպանության դեպքով հարցաքննությունները շարունակվում են: Կենտրոն քննչական բաժին հերթական օտարերկրյա քաղաքացու են հրավիրել հարցաքննության: Ինչպես հայտնի է՝ վերոնշյալ օրը հյուրանոցում հայտնաբերվել էր Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ վրացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիեւիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված:
Այս դեպքից անցել է 9 ամիս, սակայն, ինչպես նկատվում է, իրավապահները չեն կարողանում պարզել ՌԴ քաղաքացու մահվան թնջուկը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցում նման առեղծվածային մահեր են արձանագրվում: 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերվել էր 42-ամյա Վարդգես Օրգուսյանի դին` կախված վիճակում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am