Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ «Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆեյսբուքյան իր էջում-նշում ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։ Ստեփանակերտում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս արձանագրել են նոյեմբերի 9-ի առավոտից Ստեփանակերտում չդադարող պայթյուններն ու օդային տագնապի ազդանշանը: