Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Ազատ գետի կամրջի մոտ, նոյեմբերի 22-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 22-րդ կմ մոտակայքում «Hyundai Elisson» մակնիշի 60 GD 099 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ ուղևորներ` 1961 թ. ծնված Զ. Կ.-ն, 1983 թ. ծնված Ռ. Կ.-ն, 1986 թ. ծնված Կ. Դ.-ն, 1973 թ. ծնված Ն. Շ.-ն և 1969 թ. ծնված Ե. Շ.-ն հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև` Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ,
որտեղ բժիշկները Ե. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ մոտեցրել են ավտոմեքենան ավտոքարշակին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am