Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծությունից ավերածությունը ներկայացնող նոր լուսանկարներ:
«Սեպտեմբերի 27-ից սկսած խաղաղ բնակչությանը թիրախավորելու թշնամու ձեռագիրը չի փոխվում»,-«Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆեյսբուքյան իր էջում-նշում ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը: