Ֆրանսիական BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին

Ֆրանսիական BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է ռազմական ԱԹՍ-ների մեջ, որոնք կիրառվում են Արցախում: Ընկերության արտադրանքը նախագծվում է Ֆրանսիայում` քաղաքացիական նշանակության ավիացիայի համար: Beringer aero -ն զբաղվում է օդանավերի համար անիվների, արգելակման համակարգերի արտադրությամբ: Դրանք վաճառվում են ամբողջ աշխարհում և ստանդարտ են բոլոր տրանսպորտային միջոցների համար, ներառյալ անօդաչու սարքերի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին էլ ամերիկյան Garmin տեխնոլոգիական ընկերությունը ուսումնասիրություններ է սկսել պարզելու , թե ինչպես է իր արտադրանքը հայտնվել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում։ Իսկ ավելի վաղ ավստրիական և կանադական ընկերություններն էին հայտարարել թուրքական «Բայրաքթարին» մասեր մատակարարելը դադարեցնելու մասին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.