Այսօր ՝ Ժամեր Առաջ. Խոշոր ավտովթար...վարորդը մխրճվել է բեռնատարի մեջ. նրան օգնության են հասել... Մանրամասները

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CՍ 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրան առաջինը օգնության են հասել վթարված բեռնատարի վարորդը, Ոստիկանության Զորքերի 10 33 զորամասի ծառայողներն ու վթարի հարևանությամբ գտնվող անասնաբուժական դեղատան աշխատակիցները: Դեպքի վայր են

ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութր են

նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում BMW- ի վիրավոր վարորդի և վթարված բեռնատարի վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է բեռնատարին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com