Մարմարա ծովում, Ստամբուլի մոտակայքում երկու երկրաշարժ է եղել

Մարմարա ծովում 3․5 և 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրու երկրաշարժ է եղել։ Ըստ Կանդիլիի աստղադիտարանի երկրաշարժի հետազոտման ինստիտուտի կողմից արված հայտարարության՝ Ստամբուլի մոտ գտնվող Սիլիվրի քաղաքի մոտակայքում, Մարմարա ծովում ժամը 9։46-ի սահմաններում տեղի է ունեցել 3․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է ծովի մակերևույթից 15 կմ խորության վրա:

Ժամը 9։47-ին երկրաշարժին հաջորդել է ևս մեկ երկրաշարժ Սամոս կղզում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ, ծովի մակերևույթից 5 կմ խորության վրա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.