Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի.կան տուժածներ, ավերածություններ.ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին կլինեն մանրամասներ»,- «Արմենիապրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.