Ավտովթար Երևանում. «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ...վարորդին տեղափոխել են հիվանդանոց.

 

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:05-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 49-ամյա Օհաննես Հալաջյանի վարած Suzuki մակնիշի AA 766 համարանիշի մոտոցիկլը և 27-ամյա Հայկ Մխիթարյանի վարած Nissan մակնիշի 70 NN 045 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլի վարորդ Օ. Հալաջյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել

Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ավտովթար Երևանում. «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ...վարորդին տեղափոխել են հիվանդանոց.Ավտովթար Երևանում. «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ...վարորդին տեղափոխել են հիվանդանոց.Ավտովթար Երևանում. «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ...վարորդին տեղափոխել են հիվանդանոց.Ավտովթար Երևանում. «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ...վարորդին տեղափոխել են հիվանդանոց.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com