Այսօր՝ Ժամը 17։30-ի սահմաններում Խոշոր ու ողբերգական ավտովթար...կա զոհ, վիրավորներ.

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, բախվել են Մաստարա գյուղի բնակիչ՝ 55-ամյա Արայիկ Վարդանյանի վարած Վազ 2106 մակնիշի 24 ՍԼ 614 համարանիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Toyota մակնիշի 97 MM 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր

են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի

Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանը։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Քոթանջյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com