ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

«ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել։
Տերը թող հաստատուն ու անսասան պահի Հայոց Բանակի յուրաքանչյուր ծառայողի»։

Պաշտպանության բանակից հայտնում են, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.