ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ եւ Ակնաղբյուր հատվածում

Արցախա-ադրբեջանական շփման գծում հոկտեմբերի 29-ին ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ 

«Արմենիապրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,-նշել է Պողոսյանը։

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը,  Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.