Մալաթիա ջոկատի աշխարհազորային կամավորական միության մեր տղերքը Երևանից գնացել են ու ամենածանր դիրքերն են պահում.(ՖՈՏՈ)

Ազատամարտիկ Կարեն Ադիլխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեր ֆիդայինների ցավը տանեմ։ Մալաթիա ջոկատի Աշխարհազորային կամավորական միության մեր տղերքը Երևանից գնացել են ու ամենածանր դիրքերն են պահում։ Հալալ ա ձեզ, որ դաժե Ֆիզուլիում՝ էս պայմաններում, դիրքեր եք պահում, չեզ զիջում, հլը գազ են տալի ՊԲ գումարտակների հետ։ Ու էս ազգին ուզում են հաղթե՞ն։ Քանի կան Մալաթիայի Սուրոյի, Անդոյի, Արոյի ու մյուսների նման տղերքը, մենք հաղթելու ենք։ Զորքի կողքին են, բանակի հետ՝ ուս ուսի պահում են մեր հայրենիքը։ Մերօրյա հերոսները»։

#ամենածանրդիրքերը

#ֆիզուլի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.