Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես՝ լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ. Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան՝ Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Այս մասին «Արմենիապրես»-ին  հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.