Արցախում ընթացող պատերազմում զոհվել է «Բանանց-2»-ի (այժմ՝ «Ուրարտու-2») նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր կորստյան վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։
Պաշտպանության Բանակն այսօր հայտնել էր զոհվածների եւս 30 անուն: Մարտերը դեռ շարունակվում են, հայկական կողմն Ադրբեջանին հասցնում է մարդկային ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ:«Արմենիապրես»-ն իր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքին և բոլոր հարազատներին: Ննջիր խաղաղությամբ, հայրենիքի հերո՛ս պաշտպան»: