Վրաստանում Geo-Army.ge ռազմական լրատվական հարթակը քիչ առաջ գրառում է արել, ըստ որի` Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության «Harop» տեսակի է, որից տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը: Այս մասին փոխանցում է Aliq.ge-ն։
Լրատվականը կից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Լուսանկարներ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերից մեկը պետք է որ «Harop» լինի, որից Կովկասի տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ու ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմում»:
Նշվում է, որ Geo-army.ge-ն Ֆեյսբուքում 35 հազարից ավելի հետևորդ ունի, վերջին օրերին ակտիվորեն հրապարակել է նաև ԼՂ հակամարտությանը վերաբերող նյութեր: