Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: «Արմենիապրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»,- գրել է Ստեփանյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել։
Մինչ այդ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ հակառակոդին հզոր հարված է հասցվել։