Աղմկահարույց Դեպքի Նոր Մանրամասներ. Ինչո՞ւ են ՀՀ մաքսակետում կտրել սահմանապահի կոկորդը.

 

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։ Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է ՍԶ ծառայողների հետ։

Վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ ԱԱԾ ծառայողը ճանաչվել է տուժող, ով բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական

գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, վիճաբանությանը մասնակցած քաղաքացիների ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են։ Մեկ անձ ձերբակալվել է, մյուսին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ,կատարվել զննություններ, առգրավումներ: Ավտոմեքենայի մեջ մաքսանենգ ապրանք չի հայտնաբերվել։ Նախաքննությունը շարունակվում է: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am