Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նոյեմբերի 16-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչականն կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիրչ փողոցի թիվ 12 հասցեի դիմաց
բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Սեբաստիայի փողոցի բնակիչ, 47-ամյա Սերժիկ Պապյանի վարած Mercedes մակնիշի 34 ՏԼ 777 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 20-ամյա Սերգեյ Մկրտչյանի վարած Nissan մակնիշի 72 ՏA 772 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Ս. Մկրտչյանն ու նրա ուղևորուհի, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակչուհի, 21-ամյա Լիդիա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com