«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել այսօր հիվանդանոցում արձանագրված թունավորման դեպքի վերաբերյալ:
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Ի լրումն` հայտնում ենք,որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Տեղեկացնենք,որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։
Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։
Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։