Երեկ՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 17:40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում շտապօգնության հերթապահ խումբը Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ քաղաքացին Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 34-ամյա Գրիշա Մ.ն- է: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը Գրիշա Մ.-ն տանը
կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել տան անդամների հետ, այնուհետեև դուրս է եկել տանից և գնացել Արագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Չայի ափ» կոչվող ձորակ և պարանով ծառից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել: Բարեբախտաբար, երբ նա տանից դուրս է եկել, նրա հետևից գնացել է հորեղբոր որդին, 27-ամյա Շահեն Մ.-ն, ով կարողացել է իր կրակայրիչով պարանը կտրել և ցած իջեցնել Գրիշա Մ.-ին: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաներին, իսկ այնուհետև ժամանած հետաքննիչին
հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ: Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրիշա Մ.-ին փրկած Շահեն Մ.-ն աշխատում է «Տիգրանակերտ» կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com