Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում դեռևս լարված վիճակ է: Ինչպես հայտնել է ArmLur.am-ը, պատճառը համայնքի դպրոցում տիրող պայմաններն են. դպրոցը չի ջեռուցվում, զուրկ է տարրական պայմաններից: ArmLur.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանը հայտնեց, որ ինքը սեպտեմբերի 1-ից է անցել իր
պարտականությունների կատարմանը` նորանշանակ է, և գիտի, որ ծնողները դժգոհում են պայմաններից: «Ամեն ինչ արել ենք, ցելաֆաններ ենք դրել պատուհաններին, բայց ծնողներն ասում են` ինչո՞ւ պետք է մեր դպրոցը վատը լինի մյուս գյուղերի դպրոցներից»,-
այսպես խոսեց նորանշանակ տնօրենը` միաժամանակ նշելով, որ ծնողներն այսօր են ոտքի կանգնել, մինչ այդ նա խնդրի մասին տեղյակ չի եղել. «Դե, ասում են` ցուրտ է, չգիտեմ»,- շարունակեց տնօրենը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am