Զգուշացում․ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա

Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թույն է, որի հակաթույնը չկա:

«Հստակ տեղեկություն չունենք, թե իրականում քանի մնակ է տուժել, որովհետև թեթև թունավորումը կարող է ուղեկցվել մկանային ցավերով, տեսողության անդառնալի թուլացմամբ: Նման հիվանդները կարող են չդիմել հիվանդանոց:

Իսկ ծանր թունավորման դեպքում առաջանում է սրտի կանգ, անդառնալի կուրություն»,- YerevanToday-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը:

Ըստ նրա, այդ թունավոր սպիրտից անգամ ալկոգելեր են պատրաստվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.