ՈՒնենք 210 առողջացած.Կորոնավիրուսի վարակման քանի՞ նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Նախորդ օրը կատարվել է 3250 թեստավորում, որից 3076-ը՝ բացասական արդյունքով։

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 174 նոր դեպք և 210 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 279։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.