Սեպտեմբերի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր վարակվածների մասին

Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 206929 թեստավորում: Նախորդ օրը կատարված 989 թեստից 892-ը եղել է բացասական։

Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 97 նոր դեպք և 634 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 268։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.