«Իմ հենարանը, այսօր երեկոյան հանկարծամահ եղավ…». Մահացել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Արամ Մայիլյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ղարաբաղյան  շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ վարչության նախկին անդամ Արամ Մայիլյանը:

Արամ Մայիլյանի կինը՝ լրագրող Նարինե Մկրտչյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այդ շատ ցավալի նորությունը:

«Խոր ցավով ու կսկիծով հայտնում եմ, որ ամուսինս՝ Արամ Մայիլյանը, իմ հենարանը, իմ ընկերը, այսօր երեկոյան հանկարծամահ եղավ: Չեմ ուզում և չեմ կարող հավատալ»,- գրել է նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.