Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
Նա հավելել է, որ ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, նույնպես դուրս են գրվում հիվանդանոցից: Նրանք, 4-ամյա փոքրիկի հետ միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: