Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր․ նոր մանրամասներ սարսափելի ավտովթարից

Ի հիշատակ Վրաստանի Խևսուրեթիի տարածաշրջանի Շատիլի շրջանում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ավտովթարի զոհերի՝ օգոստոսի 25-ը սգո օր է հայտարարվել: Վաղը պետական դրոշները կիջեցվեն:Այս մասին տեղեկացնում է 1tv.geam կայքը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան էքսկուրսիայից վերադարձող զբոսաշրջիկների տեղափոխող Մերսեդես միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել։ Հավանաբար, վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը և բախվել կայանված դատարկ մեքենային:

Երկու մեքենաներն էլ  80 մետր բարձրությունից գահավիժել էին ձորը:

Միկրոավտոբուսի 20 ուղևորներից 17-ը տեղում մահացել են: 3 վիրավորներին տեղափոխել են Թբիլիիի հիվանդանոց: Նրանցից 2-ի վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.