Օգոստոսի 15-ին` ժամը 18։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ»-զվարճաառևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված 1995 թ․) և «Hyundai sonata» մակնիշների (վարորդ՝ Հայկ Ղ․, ծնված 1990 թ․) ավտոմեքենաները: Դավիթ Մ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։