Օգոստոսի 13-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1465 թեստ, որից 1236-ը՝ բացասական:
Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 229 նոր դեպք և 405 առողջացած։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 238-ի: