Այսօր՝ Ժամեր Առաջ. Արտակարգ դեպք . Տղամարդը Հաղթանակ կամրջից փորձել է ինքնասպան լինել...

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան պարեկապահակայի ծառայությն գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութի փողոցների խաչմերուկից Ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևանի բնակիչ, 41-ամյա Մհեր Հակոբյանն է, ով փորձել է Հաղթանակ կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան լինել։ Նա անգամ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը։ Գ. Շամշյանի

տեղեկություններով՝ Մ. Հակոբյանի ինքնասպանությունը կանխվել է Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի և Երևան քաղաքի Լեոյի փողոցի բնակիչ՝ 18-ամյա Գևորգ Վարդանյանի կողմից, ովքեր կարողացել են Մ. Հակոբյանի հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, որից հետո նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից ու արդեն տեղափոխել անվտանգ վայր, որից հետո ոստիկանների հետ մեկնել են Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հակոբյանի

ինքնասպանությունը կանխող Ռ. Հովհաննիսյանն ու Գ. Վարդանյանը սովորում են «Քվանտ» վարժարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com