Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել էր Սարգսյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին։