Օգոստոսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր վարակվածների մասին

Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 171600 թեստավորում:

Նախորդ օրը կատարվել է 1588 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 228։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.