Բեյրութի պայթյունի զոհերի թիվն անցավ 100-ից

Ավելի քան 100 մարդ է զոհվել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին LBCI հեռուստաալիքին հայտնել է լիբանանյան Կարմիր խաչի գրասենյակի գլխավոր քարտուղար Ժորժ Կատանան։ Բազմաթիվ մարմիններ շարունակում են մնալ փլատակների տակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կա 4000-ից ավելի վիրավոր։ Վարչապետը պայթյունի պատճառ է անվանել 6 տարի շարունակ նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) անպատշաճ կերպով պահպանումը։ Դա համարժեք է 1800 տոննա տրոտիլի։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների հետևանքով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.