Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1069 թեստավորում, որից 873-ը՝ բացասական արդյունքով։
Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 228։