Հուլիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր վարակվածների մասին

ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1061 թեստավորում, որից 822-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ հիվանդն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Նման դեպքերի ընդհանուր թիվը 223 է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.