Հայաստանն այս տարի առաջին անգամ պետք է մասնակցեր «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին, սակայն մեր երկրի ներկայացուցչին չի հաջողվել անցնել եզրափակիչ փուլ:
Մրցույթի կանոնների համաձայն՝ մինչ մրցանակաբաշխությունը, աղջիկները պետք է տարբեր մրցույթների մասնակցեն եւ նրանցից միայն 40-ն իրավունք կստանան անցնել եզրափակիչ փուլ:
«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը, փաստորեն, չի հաղթել մրցույթներում եւ դուրս է մնացել եզրափակիչից:
Նա Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եգիպտոսի եւ Յամայկայի ներկայացուցիչների հետ հայտնվել է միեւնույն խմբում: Մրցույթի պաշտոնական կայքում նշված է, որ տվյալ խմբում (Group 4) հանդիսատեսի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Ֆրանսիան:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ style.news.am