Հրատապ Լուր. ինչ է տեղի ունեցել...Տավուշի ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության.

 

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Տավուշի մարզի ոստիկանության բաժինները անցել են ուժեղացված ծառայության: Ոստիկանության բաժինների շենքերի մուտքերի մետաղյա դռները հսկում են ինքնաձիգով զինված ոստիկաններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուժեղացված հսկողության անցնելու պատճառն այն է, որ առաջիկայում սպասվում է «Սասնա

ծռեր» զինված խմբի դատավճռի հրապարակումն ու դատավարության ավարտը: Մտավախություն կա, որ այդ խմբի կողմնակիցները դատավճռից հետո կարող են գրոհել եւ գրավել ոստիկանության որեւէ բաժանմունքի շենք, ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամները Երեւանում գրավեցին ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի շենքը: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am