Մարմաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել կապիտան Սոս Էլբակյանին.(ՖՈՏՈ)

Այսօր Մարմաշեն գյուղում հուղարկավորել են hայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանին։

Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ 28-ամյա սպան դպրոցն ավարտելուց հետո իր իսկ ցանկությամբ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը, Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության էր անցել Տավուշի մարզում տեղակայված սահմանային դիրքերում։

Սոս Էլբակյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ամուսնացած չէր, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

 

 

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.