Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչ ինչ, բայց ադրբեջանական ՊՆ լավ տեսանյութեր սարքում է, կեղծիքը լավ որակով են անում։ Չտրվեք սաադրանքներին, ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Մենք կորուստներ չունենք»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր.
Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։
ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։