SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Մարգարյան փողոցի բնակիչ, 48-ամյա Նելլի Հալաջյանի դիմումի փաստով: Վերջինս Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ժամը 15:30-ի սահմաններում Մարգարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նորայր
Թադևոսյանը Մարգարյան փողոցում իր վարած BMW մակնիշի 96 NT 006 համարանիշի ավտոմեքենայով փորձել է իրեն և մորը վրաերթի ենթարկելու միջոցով սպանել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը որոնում է Ն. Թադևոսյանին և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Ն. Հալաջյանի տղան է, որին մայրն ու քույրը մեղադրում են իրենց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com