Քիչ Առաջ. Թեժ Լարված իրավիճակ, Գյումրիում վախի մթնոլորտ է... դռները փակել՝ մտել են տները. Ինչ է կատարվում Իրականում.

«Չգիտեմ՝ իրականում այդ զինծառայողները փախել են ռազմաբազայից, թե ոչ, բայց Գյումրիում հիմա նման լուրեր շրջանառվում են, և բոլորը դռները ամուր փակել՝ մտել են իրենց տները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Գյումրիի 102-րդ ռազմաբազայից ռուս զինվորի անհետացման մասին լուրերին։

Նշենք, որ երեկ լրատվամիջոցները տեղեկություն հրապարակեցին, որ Գյումրիում «Մուշ» թաղամասի բնակիչներն ահազանգել են, թե զինվորական համազգեստով երկու երիտասարդ լուսանկարը ձեռքերին փնտրում են զինծառայողների։

Երեկ Ոստիկանությունը, Շիրակի մարզի դատախազությունը, ինչպես նաև Գյումրիի 102-րդ ռազմաբազան հերքել էին լուրերը։ «Բոլոր զինծառայողները տեղում են։ Անօրինական բացակայողներ չկան»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էին ռազմաբազայից։

Ոստիկանությունից էլ այսօր ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ ասացին, որ իրենք ոչ մի դիմում չեն ստացել։

Լևոն Բարսեղյանի խոսքով, սակայն, այս հերքումները օբյեկտիվորեն չեն բավարարում գյումրեցիներին, քանի որ նրանք վստահություն չունեն։ «Հայաստանի իշխանությունները պարտավոր են ռուսական իշխանությունների հետ շատ հստակորեն պայմանավորվել, որ ոուսական ռազմաբազայից ցանկացած տեղաշարժի, փախուստի մասին իշխանությունները, ժողովուրդը պետք է տեղյակ լինեն։ Ռազմաբազայի տարածքը պետք է կահավորվի

տեսախցիկներով, լուսարձակներով, որ տարածքը հսկվի, ինֆորմացիան գնա և հավաքագրվի մի տեղում, որ հասկանալի լինի՝ ինչ է կատարվում, և Հայաստանի իշխանությունը իմանա՝ իր քաղաքացիներին ինչպես է պաշտպանում։ Բայց Սերժիկի հետ ով է հաշվի նստում, կամ նրան ով է բանի տեղ դնում, որ զեկուցեն»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները որևէ դաս չեն քաղել Ավետիսյանների ողբերգական դեպքից։ «Ընդամենը մի քանի անգամ նստեցին, ռուսների հետ գյալաջի

արեցին, որ պետք է կարգուկանոն լինի և այլն, ու դրանով ամեն ինչ վերջացավ։ Այնինչ այդ ամբողջը պետք է վերահսկվի»,- նշեց Բարսեղյանը։

Նա նշեց, որ ստեղծված վիճակում բոլորն են վախի մթնոլորտում ապրում, որ հնարավոր է ցանկացած պահի որևէ թաղամասում հայտնվեն կորած զինվորները՝ հարբած, զենքով։ «Այս ամենի տեր-տիրականը պետք է Հայաստանի իշխանությունը լիներ, որ ապահովեր այդ անվտանգությունը, բայց բարդակը շարունակվում է»,- եզրափակեց Բարսեղյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am