SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները ճշտել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Աշոտ Ս.-ն էր, ով որպես մենեջեր աշխատում էր «Կոկա-կոլա» ՓԲԸ-ում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:
Օպերատիվորեն ժամանել էր Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին քաղաքացու մահը:
Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ:
Ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզում էին դիակի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությոնն ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները:
Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչաան բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: