Հունիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր վարակվածների մասին

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5466-ն` առողջացած,245-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 18-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 5-ով՝ հասնելով 82-ի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.shantnews.am