Նոյեմբերի 17-ին, ժամը 04:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող հացատունը, կից խորդանոցը (մոտ 60 քմ) և ներսում կուտակած աթար (մոտ 6 խմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին, մարվել՝ 08:37-ին:
Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 42 քմ), առաստաղը (մոտ 20 քմ) և ներսում կուտակած աթար (մոտ 8 խմ):
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am