Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Ստեփանակերտ քաղաքի Ա.Սախարովի 1 հասցեի վնասված տունը բնակեցված չի եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Լրատվական ծառայության աշխատակցի խոսքով` տան սեփականատերը` 70-ամյա Է. Պ.-ն գտնվում է ծերանոցում եւ մի քանի տարի է, ինչ տանը չի բնակվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 15-ին, ժամը 23:48-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանում։ Այն զգացվել է Արցախում եւ ՀՀ տարածքում։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am