Փարաքարում այսօր կորոնավիրուսից երիտասարդ է մահացել․ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի գրառումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 50 դեպք, նաև այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ:

«Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։

Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք։

Խնդրում եմ հետևեք հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։ Մահացածի հարազատներին՝ համբերություն»,- գրել է պատգամավորը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.