Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հաղորդում է «Երկիր մեդիան»: Արմեն Ավագի Խաչատրյան (օգոստոսի 13, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը. yerkirmedia.am

2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից: Ստացել է պարգևներ և կոչումներ՝ • ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998) • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001) • Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.