Հրատապ Այսօր. Քիչ Առաջ. Ադրբեջանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, այն զգացվել է Արցախում

 

Սույն թվականի նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 26 կմ արևմուտք),

օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 2-3 բալ ուժգնությամբ: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com