Քիչ առաջ Երևանում՝ հենց կանգառում, միջին տարիքի տղամարդ է մահացել

ArmDaily.am-ի տեղեկություններով քիչ առաջ Փափազյան-Կոմիտաս խաչմերուկի վրա՝ հենց կանգառում, միջին տարիքի տղամարդ է մահացել: Նախնական տեղեկություններով վերջինս ընկել և գլուխն է հարվածել, ինչն էլ մահվան պատճառն է դարձել: Դին մեկ ժամից ավելի է արդեն կանգառում է: Մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ կանգառին, նաև տրանսպորտային միջոցները կանգառ չեն անում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.